«Ծիածանային» մարդիկ, ովքեր հավաքվում են կյանքը փառաբանելու համար (լուսանկարներ)

00:00 • 17.12.16

Rainbow Gathering-ը («Ծիածանային ցեղերի հանդիպում») ավանդական ամենամյա հանդիպում է, որի ժամանակ հավաքվում են խաղաղության, սիրո, ներդաշնակության, ազատության ու համագործակցության իդեալների հետևորդները:

«Ծիածանային» մարդիկ այլընտրանք են փնտրում տիրող մասայական մշակույթին, սպառողականությանը, կապիտալիզմին և լրատվամիջոցների գերակայությանը` պնդելով, որ ժամանակակից կենսակերպն անառողջ և ոչ ներդաշնակ է Երկիր մոլորակի բնական համակարգերի հետ:

«Ծիածանային» ցեղերի հավաքույթները (ամբողջական անվանումները` Rainbow gathering of Living Light, Gathering of the Tribes) ծագել են 1970-ական թվականների սկզբին ԱՄՆ-ում և հաճախ ասոցացվել են հիպիների հետ:

Նմանատիպ հավաքույթները զուրկ են կազմակերպչական համակարգից. ամենամյա այս հանդիպումները մեծ քանակությամբ համախոհների միաժամանակյա անձնական նախաձեռնության արդյունք են: Հավաքույթների մասին տեղեկությունները փոխանցվում են անձնական շփման և տեղեկատվական թերթիկների, իսկ 1990-ականներից ի վեր` նաև համացանցի օգնությամբ:

Ավանդույթի համաձայն` «ծիածանային» հանդիպումները կայանում են բնակավայրերից բավական մեծ հեռավորության վրա: Դրանք ոչ կոմերցիոն բնույթ են կրում, որևէ քաղաքական նպատակներ չեն հետապնդում և չեն օգտագործվում որևէ կրոնական համոզմունքներ քարոզելու համար:

Այս հավաքույթները, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, հագեցած են լինում կենդանի երաժշտությամբ, պարերով և խարույկի մոտ պատրաստված ուտեստներով:


Ստորև ներկայացնում ենք լիտվացի լուսանկարիչ Դենիս Վեյասի աշխատանքները, որոնք պատմում են Rainbow Gathering-ի մասին: 


Ինչպես նշում է The Daily Mail-ը, Վեյասն այս լուսանկարներն արել է Մեքսիկայում, Գվատեմալայում, Մարոկկոյում և Ռուսաստանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ծիածանային» մարդիկ, ովքեր հավաքվում են կյանքը փառաբանելու համար (լուսանկարներ)