Ամերիկացին 2-րդ կյանք է տալիս թռչունների ընկած փետուրներին (լուսանկարներ)
Վաշինգտոնում ապրող և ստեղծագործող արվեստագետ Քրիս Մայնարդը, օգտագործելով տարբեր տեսակի թռչունների փետուրներ, ստեղծում է արվեստի ինքնատիպ գործեր, որոնք, ասես, 2-րդ կյանք են տալիս ընկած փետուրներին:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, ամերիկացին իր աշխատանքների համար անհրաժեշտ փետուրները վերցնում է կենդանաբանական այգուց և թռչնաբուծարաններից:
Տղամարդը հատուկ գործիքների միջոցով զգուշորեն կտրատում է փետուրներն ու դրանց միջից թռչունների մի ամբողջ երամ հանում:
Արդյունքում ստեղծվում է հիանալի պատկեր, որը գեղագիտական հաճույք պատճառելուց զատ, նաև խորիմաստ է:




















