Ստամբուլում սպանվել է հրեա գրող Բեքի Իքալա Էրիքլին (տեսանյութ, լուսանկարներ)
Թուրքիայում սպանվել է ծագումով հրեա հայտնի գրող Բեքի Իքալա Էրիքլին:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը՝ հայտնի գրողը սպանվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում՝ Իբոլու փողոցի վրա գտնվող իր գրասենյակ ուղևորվելիս:
Վերելակի մեջ հարձակման ենթարկված գրողը տեղում մահացել է: Մարդասպանն Էրիքլիի ուղղությամբ արձակել է 3 փամփուշտ:

Ժամեր անց ձերբակալվել է սպանության կասկածյալը՝ 31-ամյա Սինեմ Քոչը:
Կինը բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք: Նրա դեմքն անվտանգության աշխատակիցները ֆիքսել էին տարածքում գտնվող տեսախցիկների միջոցով:












