Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին քրիստոնեական արժեքների պահպանմանն ուղղված աշխատանքի համար

13:33 • 17.12.16

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի պապին 80-ամյա հոբելյանի առիթով: Բելառուսի նախագահն իր խորին շնորհակալությունն է հայտնել Պապին՝ քրիստոնեական արժեքների պահպանման ուղղությամբ տարված աշխատանքների համար, նշվում է Բելառուսի նախագահի պաշտոնական պորտալում։ 

«Դուք իրական հավատքի և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման օրինակ եք ծառայում: Մեր երկրի բնակիչները շատ շնորհակալ են Ձեզ քրիստոնեական արժեքների պահպանմանն ու աջակցմանն ուղղված Ձեր ծավալած գործունեության, ինչպես նաև աշխարհի և մարդկության խնդիրների նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար», - ասվում է շնորհավորական ուղերձում:  

Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ ժամանակակից հասարակության բարոյական հիմքերի ամրապնդմանն ուղղված Պապի ջանքերը մեծ հարգանք են առաջացնում հավատացյալների շրջանում: