Աստված գիտի ընդդիմությունն ինչ ճանապարհով կարող է հասնել հաջողության. Մյասնիկ Մալխասյան (տեսանյութ)
Դեռ ամեն ինչ առջևում է, վաղ է եզրահանգումներ անել և խոսել այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիր»-«Հանրապետություն»-«Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը խորհրդարանական ընտրություններին կարող է հաջողության հասնել, թե ոչ։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Մյասնիկ Մալխասյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայլեյանը, Արամ Սարգսյանը ՀԱԿ դաշինքի մեջ էին, հետո առանձնացան, ըստ երևույթին դաշինքը հաջողության չհասավ, Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչու իր ընկերները լքեցին ՀԱԿ-ը, բայց, ըստ նրա, փաստ է, որ ՀԱԿ-ը հաջողություն ունեցել է։
«Ուրիշ բան, որ հաջողություններն իրականություն չեն դարձել, բնականաբար տիրող ռեժիմի պարագայում հաղթանակ չի գրանցվել, առաջիկայում՝ ինչ տեղի կունենա, կերևա հետո, դեռ ամեն ինչ առջևում է, ես ուզում եմ, որ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտը վերականգնվի, որպեսզի ժողովրդի ընտրության միջոցով իշխանափոխություն լինի, որպեսզի չհուսալքվեն, հայրենիքը չլքեն, պիտի ժողովրդի սրտով լինի, հակառակ դեպքում մենք ծանր իրողության առջև կկանգնեք, եթե ապագա չտեսնեն ահագնացող արտագաղթը չի դադարի»,-ընդգծեց նա։
Մյասնիկ Մալխասյանի խոսքով՝ ընդդիմությունը պետք է ցանկացած քայլ կատարի, որպեսզի հասնի հաղթանակի։ «Անցած ժամանակահատվածներում բոլոր ճանապարհները փորձվել են, թե որ ճանապարհով, մեթոդով այս անգամ ընդդիմությունը հաջողություն կգրանցի, աստված գիտի»,-նշեց նախկին պատգամավորը։
Մյասնիկ Մալխասյանը շեշտեց, որ կառավարության կազմի փոփոխությունից հետո ժողովրդի մոտ հույսը նշույլ էր արթնացել, որ կլինեն դրական փոփոխություններ, բայց ակնկալիքները հօդս են ցնդելու։
Մանրամասները՝տեսանյութում










