Օբամաների ընտանիքը սուրբծննդյան տոները կանցկացնի Հավայան կղզիներում (լուսանկարներ)

10:22 • 17.12.16

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման սուրբծննդյան տոներն ընտանիքի հետ կանցկացնի Հավայան կղզիներում, գրում է nypost.com-ը՝ Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը հղումով:

Նախագահը, նրա կինը՝ Միշել Օբաման, և դուստրերը՝ Սաշան և Մալիան, 2.5 շաբաթով հրաժեշտ են տվել ցուրտ ձմռանն ու Վաշինգտոն կվերադառնան միայն հունվարի սկզբին: 

Image result for Обама отправился в отпуск на Гавайи

Image result for Обама отправился в отпуск на Гавайи

Image result for Обама отправился в отпуск на Гавайи

Հիշեցնենք, որ Օբամայի նախագահական լիազորությունների ժամկետն ավարտվում է 2017թ. հունվարին: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: