Լեհաստանում իշխող կուսակցության ղեկավարին հաջողվել է դուրս գալ ցուցարարների կողմից շրջափակված խորհրդարանի շենքից
Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկիին հաջողվել է լքել խորհրդարանի շենքն այն բանից հետո, երբ տեղի ոստիկանությունն ուժի կիրառման միջոցով կարողացել է բացել խորհրդարանի՝ ցուցարարների կողմից արգելափակված մուտքը:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ Կաչինսկին հեռացել է ավտոշարասյան ուղեկցությամբ, որի շարքերում գտնվել է նաև Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոյի մեքենան: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել մեքենաների շարասյունը կանգնեցնել փորձող ցուցարարների դեմ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է tert.am-ը՝ այս գիշեր Լեհաստանում ցուցարարները փակել են խորհրդարանի շենքի բոլոր ելքերը:
Ոստիկանությունը սպառնացել է ուժ կիրառել, եթե ցուցարարները չցրվեն խորհրդարանի շենքի մոտից:
Ընդդիմության և նրա կողմնակիցների մեծ դժգոհությունն է առաջացրել խորհրդարանի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակման վերաբերյալ որոշումը:










