2016 թվականին աշխարհում ռեկորդային թվով գաղթականներ են մահացել

11:07 • 17.12.16

2016 թվականի ընթացքում մահացել է ավելի քան 7.000 գաղթական, ինչը ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների ուսումնասիրությունների հաշվարկով: Այս մասին նշվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցում:

Կազմակերպության տվյալների համաձայն՝ 2016թ.-ին մահացել կամ անհայտ կորել է 7.189 ներգաղթյալ, նրանցից միայն 4.812-ը կորել կամ խեղդվել է Միջերկրական ծովի ջրերում:

Ընդ որում՝ մասնագետները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա է հասել 357.249 փախստական, ամենաշատ գաղթականների ընդունել է Հունաստանը՝ 170.000: