Խորենացի փողոցում 24-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել վերգետնյա անցումից
Երևանում նախօրերին 24-ամյա քաղաքացին Խորենացու փողոցի վերգետնյա անցումից ցած նետվելու փորձ է արել, որը կանխվել է: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Դեկտեմբերի 15-ին ժամը 18:45 ոստիկանության ծառայողները նկատել են մի քաղաքացու, ով փորձել է իրեն ցած նետել Խորենացի փողոցի վերգետնյա անցումից»,– ասաց նա:
Լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանության աշխատակիցները կանխել են 1993-ին ծնված քաղաքացու ցած նետվելու փորձը:
Կատարվում հետաքննություն:










