Երևանում ծառն ընկել է ավտոտնակի վրա՝ փակելով ավտոտնակի մուտքը և շենքի բակի երթևեկելի հատվածը
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5գ շենքի բակում ծառն ընկել է ավտոտնակի վրա՝ փակելով ավտոտնակի մուտքը և շենքի բակի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառի մի հատվածը՝ ազատելով ավտոտնակի մուտքը և շենքի բակի երթևեկելի հատվածը:










