Վաշինգտոնը բողոքի նոտա է հղել Պեկինին Հարավչինական ծովում գրավված ամերիկյան ստորջրյա սարքի գրավման պատճառով

00:41 • 17.12.16

Վաշինգտոնը բողոքի նոտա է հղել Պեկինին ամերիկյան ռազմական նավատորմին պատկանող ստորջրյա անօդաչու սարքը Հարավչինական ծովի ջրերում գրավելու առթիվ` առավել մեծ լարվածություն ստեղծելով երկու երկրների միջև:

Ինչպես տեղեկացնում է Financial Times-ը, ԱՄՆ ռազմական պաշտոնյան հաստատել է, որ չինացիների կողմից զավթած սարքը պատկանել է ամերիկյան Bowditch հետազոտական նավին:

Օբամայի վարչակազմը պաշտոնական դեմարշ է հայտարարել միջադեպից հետո, որը վերջին ժամանակներում ԱՄՄ-ի և Չինաստանի միջև Հարավչինական ծովում տեղի ունեցած զգալի բախումներից մեկն էր: Հարավչինական ծովում գտնվող կղզիների պատկանելիության հարցի շուրջ բանավեճերը հանգեցրել են նմանօրինակ բախումների չինական և ամերիկյան նավատորմերի միջև:

Աղբյուրի ընդգծմամբ` այս միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Թայվանի նախագահի հեռախոսազրույցից հետո, որի առթիվ Պեկինն արդեն հայտնել էր իր դժգոհությունը: