Զիմբաբվեի 92-ամյա ղեկավարն առաջադրվել է հաջորդ նախագահական  ընտրություններին

22:13 • 17.12.16

Զիմբաբվեի իշխող կուսակցությունը երկրի 92-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի թեկնածությունն առաջադրել է երկրի ղեկավարի պաշտոնի ընտրություններում, որոնք անցկացվելու են 2018 թվականին:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` նշելով, որ 92-ամյա գործիչը հարավաֆրիկյան երկիրը ղեկավարում է 1980 թվականից ի վեր:

Ելույթ ունենալով քվեարկությունից առաջ` Մուգաբեն կոչ է արել համակուսակիցներին դադարեցնել խմբակցային պայքարը իրեն հաջորդողի թեկնածության ընտրության հարցում:

«Մենք տեղյակ ենք առկա տարաձայնությունների մասին, որոնք պայմանավորվել ենք դադարեցնել», - ասել է Մուգաբեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Զիմբաբվեի գործող նախագահն ինքն իր պատվին հուշարձան էր բացել: