«Ես իմ անուշ Հայաստանի...». Գալկինն ասմունքել է 10-ամյա Մերի Մուսինյանի տպավորիչ ելույթի ժամանակ (տեսանյութ)
ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Բոլորից լավը» շոուի 10-ամյա մասնակից Մերի Մուսինյանը հիացրել է հանդիսատեսին իր նվագով:
Փոքրիկ հայուհին հեռուստաշոուի ժամանակ ներկայացրել է քանոնը` որպես հայկական երաժշտական գործիք և հանդես եկել գեղեցիկ երաժշտական կատարմամբ:
Հաղորդման ժամանակ Մաքսիմ Գալկինը անգամ քառատող է արտասանել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից` ոգեշնչվելով Մերիի խոսքերից:










