13 մարդ է զոհվել Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով

10:57 • 18.12.16

Պապուա շրջանում կործանվել է Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի C130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

 

Գործակալության տվյալներով՝ կործանման հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 13 մարդ:


Օդանավը Տիմիկա քաղաքից ուղևորվում էր Վամենա: Նշանակման վայր հասնելիս ինքնաթիռը բախվել է լեռան: Նշվում է, որ կործանման պատճառը կարող էին լինել վատ եղանակային պայմանները:


Փրկարարական ծառայությունները հայտնաբերել են ինքնաթիռի կործանման վայրը, զոհվածների մարմինները տեղափոխվել են Վամենա: