Մերձմոսկովյան շրջանի անտառում հայտնաբերվել է կողոպտված ֆրանսիացու դիակը

17:42 • 18.12.16

Մերձմոսկովյան Միտիշչի շրջանում հայտնաբերվել է Ֆրանսիայի քաղաքացու դիակը. ավելի վաղ տղամարդը կողոպուտի է ենթարկված եղել:

Լրատվամիջոցներում հրապարակվող նախնական տվյալների համաձայն` Մոսկվայում երկու ֆրանսիացի և մեկ բրիտանուհի կողոպուտի են ենթարկվել տաքսիում, ինչից հետո հայտնվել են քաղաքի ծայրամասում:

РИА Новости-ի հաղորդմամբ` որոշ ժամանակ անց ֆրանսիացիներից մեկը գնացել է անհայտ ուղղությամբ և անհետացել:

Նշվում է, որ իրավապահ մարմինները չեն մեկնաբանում այդ տեղեկությունները: