Թրամփը համաձայն չէ Միշել Օբամայի հետ՝ իր հաղթանակից հետո սպասելիքների փլուզման հետ կապված
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն չէ ներկայիս նախագահի տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ, որ հանրապետական նախագահի պաշտոնավարումը կնշանակի վերջ բոլոր փոփոխությունների վերաբերյալ հույսերին, գրում է The Hill-ը:
«Միշել Օբաման երեկ հայտարարել էր, որ հույս այլևս չկա: Ես կարծում եմ, որ նա ի նկատի է ունեցել անցյալը, այլ ոչ թե ապագան: Մենք հակառակը՝ շատ հույսեր ու մեծ պոտենցիալ ունենք: Մենք որպես պետույուն այնքան հզոր կդառնանք, ինչպես երբեք: Սցենարը դեռ գրված չէ: Մենք չգիտենք, թե պատմության ինչ գլուխ կբացվի վաղը, բայց այդ գլուխներից յուրաքանչյուրը կգրեք դուք», ասել է նա:
Թրամփը նշել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Միշել և Բարաք Օբամանները շատ սիրալիր են եղել և հավանաբար առաջին տիկինն այլ բան է ցանկացել ասել, սակայն այդպես է արտահայտվել:










