Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է. Գորիսում, Կապանում և Մեղրիում ձյուն է տեղում  

10:17 • 18.12.16

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:


Գորիսի, Կապանի և Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում:

Սպիտակի,  Սիսիանի,  Դիլիջանի,  Գավառի,  Գորիսի,  Ապարանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: