Շրի Լանկայում ուխտավորների տեղափոխող միկրոավտոբուսի և մեկ այլ ավտոբուսի բախումից 10 ուխտավոր է զոհվել. կա առնվազն 20 տուժած

14:23 • 18.12.16

Դեկտեմբերի 18-ին Շրի Լանկայի հյուսիսում գտնվող Ջաֆնա թերակղզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 10 և վնասվածքներ ստացել ավելի քան 20 մարդ:

Indian 24 News-ի հաղորդմամբ` վթարը տեղի է ունեցել A9 մայրուղու վրա. ուխտավորներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է ուղևորատար ավտոբուսի հետ: Բոլոր մահացածները եղել են միկրոավտոբուսի ուղևորները: 17 մարդ աննշան վնասվածքներ է ստացել, ևս երեքը գտնվում են ծանր վիճակում:

Նշվում է, որ ոստիկանությունը սկսել է միջապեդի պատճառների հետաքննություն: Տեղական իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքերով` տեղի ունեցած ՃՏՊ-ը դարձել է թերակղզու ամենախոշոր պատահարը վերջին ժամանակներում: