ԱՄՆ-ում ծառն ընկել է հարսանեկան արարողության մասնակիցների վրա.  կա մեկ զոհ

05:27 • 18.12.16

Լոս-Անջելեսի մոտակայքում գտնվող Ուիտեր քաղաքում ամենաքիչը մեկ մարդ է զոհվել, վեցը վիրավոր է այն բանից հետո, երբ հարսանեկան արարողության ընթացքում ծառն ընկել է ներկաների վրա: Այդ մասին հաղորդել է տեղի հրշեջ ծառայությունը:

«Տվյալ պահին տուժածների ընդհանուր թիվը վեցն է: Ցավոք, վիրավորներից մեկը մահացել է»,-նշել է գերատեսչության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ մի քանի մարդ ճզմված է մնացել ընկած ծառի տակ:

Փրկարարները ժամանել են դեպքի վայր, նրանք գնահատել են իրավիճակը և օգնություն ցույց տվել: