Ստամբուլի «Արաս» հրատարակչությունն Ամանորին ընդառաջ հայ մանուկների համար միջնադարյան թռչնագրով նկարազարդ գրքեր է թողարկել
Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունն Ամանորին ընդառաջ նոր յուրօրինակ նկարազարդ գրքեր է պատրաստել, որոնք միտված են Թուրքիայում ապրող հայ մանուկներին հայերեն այբուբենին ծանոթացնել միջնադրյան թռչնագրի միջոցով:
Նոր տպագրված գրքերն արդեն ներկայացվել են հրատարակչության պաշտոնական կայքում:
Հեղինակները թռչնագիր գրքերի հիմնական երեք հրատարակությունները վերնագրել են «Ազատություն», «Խաղաղություն» և «Արդարություն»:
Նշենք, որ թռչնագիրը զարդագրի տեսակ է, որի տառերը (հիմնականում գլխագիր) թռչունների պատկերներ են: Միջնադարյան հայկական ձեռագրերում թռչնագրով նշվում էր էջի կամ գլխի առաջին տառը: Հետագայում թռչնագրերը կիրառվել են տպագիր հրատարակություններում։
«Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:
Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:_1481720489.jpg)
_1481716680.jpg)
_1481711181.jpg)










