«Տիտանիկի» նկարահանումները` բացառիկ ֆոտոշարքով (լուսանկարներ)
1997 թվականի դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ում կայացել է Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերան, որը մեծ հռչակ բերեց դերասաններ Լեոնարդո դի Կապրիոյին և Քեյթ Ուինսլեթին: Ֆիլմի նկարահանումների համար 200 միլիոն դոլար է ծախսվել, ինչը դարձել է ամենառեկորդային բյուջեով ֆիլմն այն ժամանակների համար:
«Տիտանիկը» նաև դարձել է կինեմատոգրաֆի պատմության «ամենավաճառվող» ֆիլմը` հավաքելով 1,8 միլիարդ դոլար: Նոր ռեկորդը սահմանել է «Ավատար» ֆիլմը՝ 12 տարի անց:
Bigpicture-ն առաջարկում է հետադարձ հայացք նետել և տեսնել, թե ինչպես են նկարահանվել սիրված ֆիլմի ամենահայտնի կադրերը, դերասանների և նկարահանող խմբի աշխատանքը և ընդհանրապես` ամբողջ գործընթացի «ետնաբեմը»:






























