99 տարեկանում մահացել է Հոլիվուդի աստղ Ժա Ժա Գաբորը
Իննսունինը տարեկանում սրտի կաթվածից մահացել է Հոլիվուդի աստղ, ծագումով հունգարացի դերասանուհի Ժա Ժա Գաբորը, որը փետրվարին կնշեր 100-ամյակը:
Հանգուցյալի ամուսինը պատմել է, որ վերջին տարիներին Գաբորը վատառողջ լինելու պատճառով ոչ մեկին չէր ընդունում:
Ինչպես նշում է TMZ-ն, երիտասարդ հասակում դերասանուհին վարում էր բուռն հանրային կյանք, բացի այդ, աչքի է ընկել արտասովոր ու սկանդալային պահվածքով: Հայտնի է, որ Գաբորն ամուսնացած է եղել 9 անգամ:
Նշենք, որ նրան ճանաչում են բերել «Մուլեն Ռուժ» (1952թ.) և «Սիրո 3 պատմություն»(1953թ.) ֆիլմերը:
![]()















