Որմնանկարներ, որոնք այլ աշխարհներ են «տեղափոխում» (լուսանկարներ)
Գերմանացի փողոցային նկարիչը, որը հայտնի է 1010 ծածկանվամբ, ցնցող որմնանկարներ է հեղինակում, որոնք օպտիկական պատրանքի շնորհիվ բազմերանգ 3D պորտալների տպավորություն են ստեղծում:
Պատերի վրա արված այս նկարները հսկայական գույնզգույն 3D պորտալների տպավորություն են թողնում, որոնք դիտողին այլ աշխարհներ են «տեղափոխում», սակայն ուշադիր զննելու դեպքում պարզ է դառնում, որ այդ պորտալներն իրականում վարպետորեն նկարված որմնանկարներ են:
Boredpanda-ի հաղորդմամբ` նկարչի անհավանական աշխատանքները կարելի է տեսնել աշխարհի տարբեր երկրներում:





















