Ջեյմս Ֆրանկոն կնկարահանվի Ռիդլի Սքոթի «Օտարը. պատգամ» ֆիլմում

16:15 • 21.12.16

Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն կնկարահանվի ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Օտարը. պատգամ» (Alien: Covenant) ֆիլմում, հաղորդում է Variety-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր ֆիլմում կնկարահանվեն դերասաններ Մայքլ Ֆասբենդերը, Նումի Ռապասը, Գայ Պիրսը, Քեթրին Ուոթերսթոնը, Դեմիան Բիշիրը, Բիլի Կրուդապն ու Դենի ՄքԲրայդը:

Ըստ սյուժեի` տիեզերանավն ուղևորվում է հեռակա մոլորակ և մի աշխարհ գտնում, որը դրախտ է թվում: Սակայն իրականում դա մութ և սպառնալից աշխարհ է, որի միակ բնակիչը ռոբոտ Դևիդն է (Մայքլ Ֆասբենդեր):

Նշվում է, որ նոր ֆիլմը Ռիդլի Սքոթի «Օտարը» շարքի վեցերորդ ֆիլմն է, որը կթողարկվի 2017 թվականի մայիսի 19-ին:

 

Ջեյմս Ֆրանկոն կնկարահանվի Ռիդլի Սքոթի «Օտարը. պատգամ» ֆիլմում