«Անորսալիները-4» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2018թ.

14:27 • 21.12.16

Էքշն ժանրի «Անորսալիները» (Expendables) ֆիլմի նոր՝ 4-րդ մասը ներկայացվելու է 2018թ. ու լինելու է վերջին ֆիլմը, հայտնում է movieweb.com-ը:


Դեռևս հայտնի չէ, թե արդյոք 1980-1990-ական թվականների հայտնի մարտարվեստային դերասանները կնկարահանվեն «Անորսալիները-4» կինոնկարում: Դերասանական կազմից բացի՝ չեն ներկայացվել նաև ռեժիսորի ու սցենարիստի անունները:


Հայտնի է, որ ֆիլմի առաջին մասը, որը ներկայացվել էր 2010թ. ու նույն նախագծում էր միավորել դերասաններ Սիլվեստր Ստալոնեին, Ջեյսոն Սթեթհեմին, Դոլֆ Լունդգրենին, ամերիկյան կինովարձույթում հավաքել էր 171.4, իսկ համաշխարհային կինովարձույթում՝ 274.4 մլն դոլար: Մինչդեռ ֆիլմի նկարահանման բյուջեն եղել է 80 մլն դոլար:


«Անորսալիներ»-ի 2-րդ և 3-րդ մասերը ներկայացվել են 2012 և 2014թթ.:

«Անորսալիները-4» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2018թ.