Իսպանացին «քարերը» վերածում է արվեստի փափուկ ու ճկուն գործերի (լուսանկարներ)

08:41 • 21.12.16

Խոսե Մանուել Կաստրո Լոպեսը քարերի տեսքով արվեստի ինքնատիպ գործեր է պատրաստում, որոնց նայելիս տպավորություն է ստեղծվում, թե դրանք կավի պես ճկուն ու փափուկ են:


Ինչպես նշում է boredpanda.com կայքը, իսպանացի արվեստագետի աշխատանքներն առաջին հայացքից թվում է, թե հակասում են ֆիզիկայի կանոններին: Տպավորություն է ստեղծվում, թե Լոպեսն ինչ-որ հրաշքով կարողացել է ճմռթել ու իր ուզած հետաքրքիր ձևերը տալ քարի անկենդան կտորներին:


«Իմ հարաբերությունները քարի հետ ֆիզիկական չեն: Այն ինձ ճանաչում է ու ենթարկվում: Մենք մեկս մյուսիս հասկանում ենք: Իմ քարերն անկենդան չեն»,-պատմել է հեղինակը՝ մանրամասնելով, որ աշխատանքային գործընթացում հիմնականում օգտագործում է քվարց ու գրանիտ:

 

Soft Stone

Soft Stone

Soft Stone

Soft Stone

Soft Stone

Soft Stone

Soft Stone

Soft Stone

 

 

Իսպանացին «քարերը» վերածում է արվեստի փափուկ ու ճկուն գործերի (լուսանկարներ)