Միշտ հմայիչ Մոնիկա Բելուչին՝ Mercury-ի ամանորյա երեկույթին (լուսանկարներ)
Կանացի անսահման գեղեցկության և հմայքի խորհրդանիշ Մոնիկա Բելուչին այս օրերին գտնվում է Մոսկվայում, որտեղ տեղի է ունեցել կրքոտ իտալուհու մասնակցությամբ «Ծիր կաթինով» ֆիլմի պրեմիերան:
Ինչպես նշում է Tatler-ը, օգտագործելով առիթը՝ Mercury ոսկերչական բրենդը Բելուչիին հրավիրել է ամանորյա երեկույթի, որին ներկա են եղել Մոսկվայի բարձրաշխարհիկ հասարակության մի շարք երևելի ներկայացուցիչներ:
Հետաքրքրական է, որ տարիքի հետ երիտասարդությունն ու սեքսուալությունը չկորցնող դերասանուհին միջոցառմանն է ներկայացել ֆիլմի ռեժիսոր և իր վաղեմի ընկեր Էմիր Կուստուրիցայի ուղեկցությամբ:
Աղբյուրը նկատում է, որ հյուրերին շատ է տպավորել շքեղ իտալուհու տեսքը, որը թեև ճչացող չի եղել, սակայն աչքի է ընկել բարձր ճաշակով ու ինքնաբուխ սեքսուալությամբ:




Երեկոյի մյուս հյուրերը













