Մոնիկա Բելուչին նոր ֆիլմ է ներկայացրել Մոսկվայում
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին Մոսկվայի «Հինգ աստղ» կինոթատրոնում ներկայացրել է Էմիր Կուստուրիցայի «Հարդագողի ճանապարհով» կոչվող նոր ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 20-ին:
Ինչպես ներկայացնում է Газеты.Ru-ն, ֆիլմում գործողությունները տեղի են ունենում Բոսնիայի պատերազմի տարիներին: Գլխավոր դերերը կինոնկարում մարմնավորել են Կուստուրիցան, Բելուչին և Սլոբոդա Միչալովիչը: Ռուսական վարձույթում ֆիլմը կհայտնվի 2017-ի հունվարի 12-ին:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնում էին, թե իտալուհին հայտարարել է, որ պատրաստ է նկարահանվել ռուսաստանցի ռեժիսորների ֆիլմերում:











