Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին հատկացվեց 100 մլն դրամ

15:52 • 22.12.16

ՀՀ կառավարությունը 100 մլն դրամ տրամադրեց ՀՀ մշակույթի նախարարությանը՝  Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնին պատրաստվելու համար Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարը նշել է, որ միջոցները կուղղվեն նաև նվագախմբի միջազգային շրջագայությունների կազմակերպմանը: 

Գումարը տրամադրվեց կառավարության պահուստային ֆոնդից: 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին հատկացվեց 100 մլն դրամ