Ջրահարսները լողում են պլաստիկ շշերի «օվկիանոսում»` ցույց տալով Երկրի աղտոտումը (լուսանկարներ, տեսանյութ)

08:41 • 22.12.16

Կանադական Մոնրեալ քաղաքում բնակվող լուսանկարիչ Բենջամին ֆոն Վոնգը հիանում է ջրով, և նրա վերջին ֆոտոշարքը` Mermaids Hate Plastic («Ջրահարսներն ատում են պլաստիկը»), բարձրացնում է Երկիր մոլորակի աղտոտման խնդիրը:

Վիճակագրական տվյալների համաձայն` ամեն տարի միջին ամերիկացին օգտագործում է մոտ 167 պլաստիկ շիշ: Հետևաբար՝ 60 տարեկանին հասնելուն պես օգտագործված շշերի քանակը հասնում է 10 հազարի:

Boredpanda-ի հաղորդմամբ` ֆոն Վոնգը 10 հազար պլաստիկ շիշ է վերցրել թափոնների կառավարման կենտրոնից և սկսել աշխատել համախոհների մեծ խմբի հետ: Այսպիսով՝ ստացվել են հետաքրքիր պատկերներ, որոնք ոչ միայն գեղեցիկ են, այլև բարձրացնում են շրջակա միջավայրի աղտոտման հարցը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ջրահարսները լողում են պլաստիկ շշերի «օվկիանոսում»` ցույց տալով Երկրի աղտոտումը (լուսանկարներ, տեսանյութ)