Ջոան Ռոուլինգը երկու նոր գիրք է պատրաստում

20:43 • 22.12.16

Բրիտանացի վիպասանուհի Ջոան Ռոուլինգն աշխատում է իր հերթական վեպի վրա: Այս մասին Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակը հայտնել է Twitter-ում:

Սոցցանցում բրիտանուհուն հարցրել են, թե երբ լույս կտեսնի նրա նոր գիրքը, որին Ռոուլինգը պատասխանել է, որ ներկայում աշխատում է այդ ուղղությամբ: Վիպասանուհու խոսքով` երկու գիրք են նախապատրաստվում. մեկը նրա անվան ներքո, երկրորդը` Ռոբերտ Գելբրեյթ կեղծանվան:

Euromag-ի հաղորդմամբ` Ռոուլինգը հավելել է, որ նոր վեպը որևէ կապ չունի իր նախորդ ստեղծագործության` «Ֆանտաստիկ գազաններ և նրանց բնակության վայրերը» գրքի հետ: Նա չի ցանկացել այլ մանրամասներ հայտնել նոր ստեղծագործության մասին:

Դեկտեմբերին Ռոուլինգի «Աշուղ Բիդլի հեքիաթները» ձեռագիր գիրքը լոնդոնյան աճուրդում վաճառվել է 468 000 դոլարով:

Ռոուլինգի առաջին գիրքը` «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» տպագրվել է 1997-ին: Նրա վեպերը թարգմանվել են 67 լեզուներով:

 

  

 

Ջոան Ռոուլինգը երկու նոր գիրք է պատրաստում