Բրեդ Փիթը պահանջել է դադարեցնել իր երեխաների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը պահանջում է դադարեցնել Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծության փաստաթղթերի հրապարակումը, որոնք վերաբերում են երեխաներին և նրանց խնամակալությանը:
NBC News-ի հաղորդմամբ` փաստաթղթում ասվում է, որ Ջոլիի գործողությունները խախտում են երեխաների անձնական կյանքի անձեռնմխելիությունը և սպառնում նրանց անվտանգությանը: Հակառակ ավելի վաղ հասած պայմանավորվածություններին` Ջոլին հրապարակել է երեխաների հետ աշխատող հոգեբանների և հոգեթերապևտի անունները:
TMZ-ի տվյալներով` Բրեդ Փիթը հայտնել է, որ Անջելինան «կամ զուրկ է ինքնակարգավորման մեխանիզմից, որը թույլ չի տալիս զգայուն տեղեկությունների հրապարակումը, կամ առաջնորդվում է այլ շարժառիթներով»:
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթը դատարանի միջոցով փորձել է ամբողջական արգելք դնել ամուսնալուծության գործընթացի մանրամասների հրապարակման վրա, սակայն կայացած դատական նիստի արդյունքում նրա հարցումը մերժվել է:










