«Աստղային պատերազմների»  դերասանուհին հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում  

05:13 • 24.12.16

Ամերիկյան դերասանուհի Քերրի Ֆիշերը, ով «Աստղային պատերազմներում» մարմնավորել է արքայադուստր Լեային, սրտի կաթվածից հետո ծաայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է, հաղորդում է  Los Angeles Times-ը:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ դերասանուհին Լոս-Անջելեսից թռչել է Լոնդոն:

Աղբյուրի խոսքով՝ դերասանուհին ուժեղ ցավեր է ունեցել թռիչքի ժամանակ:

Նշվում է, որ Ֆիշերին հիվանդանոց են տեղափոխել հենց օդանավակայանից:

 

 

 

«Աստղային պատերազմների»  դերասանուհին հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում