Չինաստանի խոշորագույն թանգարանը մասնաճյուղ կբացի Հոնկոնգում
Պեկինում գտնվող աշխարհի խոշորագույն պալատական համալիրը` թանգարանային համալիր դարձած «Գուգուն»-ը («Արգելված քաղաք»), մասնաճյուղ կունենա Հոնկոնգում, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
Գործակալության տվյալներով` Չինաստանի հատուկ վարչական շրջանի վարչակազմը համապատասխան հուշագիր է ստորագրել «Գուգուն»-ի տնօրինության հետ:
Նշվում է, որ թանգարանի մասնաճյուղը կբացվի Արևմտյան Կոուլուն թաղամասի մշակութային կենտրոնում: Ենթադրվում է, որ թանգարանը կբացվի 2022 թվականին, և դրա մշտական ցուցադրությունը բաղկացած կլինի Չինաստանի կայսերական դինաստիաների պատմության, ինչպես նաև «Գուգուն»-ի և չինական մշակույթի մասին նմուշներից:










