Սերգեյ Լազարևը հաստատել է, որ որդի ունի (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուս հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը հաստատել է, որ որդի ունի: Այս մասին նա ասել է Life պորտալի թղթակիցներին, որոնք նրան տեսել են որդու հետ մոսկովյան եկեղեցիներից մեկի մոտ:
Նշվում է, որ Նիկիտա անունով երեխան արդեն 2,5 տարեկան է, և նրան դաստիարակում են Լազարևն ու նրա մայրը:
Պորտալի հաղորդմամբ` Լազարևը տեղեկություններ չի հաղորդել երեխայի մոր մասին:
«Սա իմ անձնական կյանքն է, որը ես չէի ցանկանա հրապարակային դարձնել», - ասել է Լազարևը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:















