«Գահերի խաղի» աստղը հանդիպում է մոդել Սուկի Ուոթերհաուսի հետ
Շոտլանդացի դերասան Ռիչարդ Մեդենը, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Ռոբ Ստարկի դերով, սիրավեպ ունի անգլիացի մոդել, Բրեդլի Կուպերի նախկին ընկերուհի Սուկի Ուոթերհաուսի հետ:
Tatler.ru-ի հաղորդմամբ` 30-ամյա Մեդենին ու 24-ամյա Ուոթերհաուսին պատահաբար ծանոթացրել է նրանց ընդհանուր ծանոթը, և այժմ սիրահարները «խենթանում են իրար համար և բառացիորեն չեն բաժանվում իրարից»:



Ռիչարդ Մեդենն իր նախկին ընկերուհի Ջենա Քոուլմանի հետ

Սուկի Ուոթերհաուսն իր նախկին ընկեր Բրեդլի Կուպերի հետ











