Մահացել է հայտնի իսպանացի նկարիչ և դեկորատոր Հիլ Պարրոնդոն

04:22 • 25.12.16

96 տարեկան հասակում մահացել է հայտնի իսպանացի նկարիչ և դեկորատոր, երկու «Օսկարի» դափնեկիր Մանուել Հիլ Պարրոնդոն և Ռիկոն (Manuel Gil Parrondo y Rico):

Հիլ Պարոնդոն կինեմատոգրաֆի ամենահեղինակավոր մրցանակն առաջին անգամ ստացել է «Պատոն», երկրորդ մրցանակը՝ «Նիկոլայ և Ալեքսանդրա» ֆիլմերի համար: Բացի այդ նա չորս անգամ ստացել է «Գոյա» մրցանակ:

Իր աշխատանքի մասին Պարրոնդոն ասել է, որ ոչ լավ, ոչ էլ վատ ֆիլմեր է ստեղծել, իսկ հանրահայտ ռեժիսորների հետ աշխատանքը հաջողություն է անվանել:

Ընդհանուր առմամբ Պարոնդոն մասնակցել է 114 ֆիլմի ստեղծմանը:

 

Մահացել է հայտնի իսպանացի նկարիչ և դեկորատոր Հիլ Պարրոնդոն