Հայ մանուկներն իրենց տաղանդով կրկին փայլել են ռուսական հեռուստատեսությամբ (տեսանյութեր)

11:37 • 26.12.16

Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Բոլորից լավը» (Лучше всех!) հաղորդման դեկտեմբերի 25-ի թողարկման մեջ նկարահանվել են տաղանդաշատ հայ մանուկներ Ալեքսանդր Բեյլերյանն ու Մերի Մուսինյանը:


Վեցամյա Բեյլերյանը, ով նախկինում հանդիսատեսին գերել էր Շեքսպիրի ստեղծագործությունների, բազմաթիվ օտար լեզուների իմացությամբ, ինչպես նաև երգելու կարողությամբ, այս անգամ Մաքսիմ Գալկինի վարած հաղորդման ժամանակ կատարել է համաշխարհային հիթ համարվող Strangers In The Night ստեղծագործությունը:


Հայ հրաշամանուկը նաև պատմել է, որ Առաջին ալիքով ունեցած անդրանիկ ելույթից հետո շատերն են սկսել իրեն փողոցում ճանաչել:


Մինչդեռ քանոնահարուհի Մերի Մուսինյանը ելույթ է ունեցել հանրահայտ Jukebox Trio խմբի հետ՝ ապահովելով Don’t Worry, Be Happy հիթի ինքնատիպ երաժշտական ուղեկցությունը:


Հրաշալի կատարումից հետո փոքրիկ հայուհին հաղորդավարի հետ հայերենով մի քանի բառ է փոխանակել ու նրան սովորեցրել, թե ինչպես է պետք հայերենով շնորհավորել Նոր տարին:

 

 
 

Հայ մանուկներն իրենց տաղանդով կրկին փայլել են ռուսական հեռուստատեսությամբ (տեսանյութեր)