Մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը

08:45 • 26.12.16

Օքսֆորդշիրում 53 տարեկանում կյանքից հեռացել է ժամանակակից փոփ երգարվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ բրիտանացի Ջորջ Մայքլը, ինչի մասին հայտնում է The Guardian-ը:


Աստղի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունը՝ մանրամասնելով, որ Մայքլը կյանքից հեռացել է տանը, իսկ նրա մահը խաղաղ է եղել:


Երգչի մահվան պատճառն առայժմ պաշտոնապես չի հայտարարվել: Ոստիկանության փոխանցմամբ՝ կասկածելի  հանգամանքները բացակայում են:


Նշենք, որ Ջորջ Մայքլը, ով ծագումով հույն էր, համարվում է ամենահաջողակ փոփ երգիչներից մեկը. նա իր երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:


1987 և 1988թթ. բրիտանացի երգիչն արժանացել է 2 «Գրեմմի» մրցանակի:

Մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը