60 տարեկան հասակում մահացել է «Աստղային պատերազմների» գլխավոր դերակատար Քերի Ֆիշերը
ԱՄՆ-ում 60 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասանուհի Քերի Ֆիշերը, ով առավել հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի տարբեր մասերում Արքայադուստր Լեյայի կերպարով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` նշելով, որ դերասանուհին մի քանի օր առաջ սրտի կանգ է ունեցել:
Նշվում է, որ Ֆիշերն իրեն վատ է զգացել ուրբաթ օրը` Լոնդոնից Լոս Անջելես թռիչքի ժամանակ և ինքնաթիռի վայրէջքից հետո տեղափոխվել է հիվանդանոց:
Ընտանիքի անդամները հաղորդել են, որ նա մահացել է երեքշաբթի առավոտյան:
Ֆիշերը հայտնի է նաև մի շարք այլ ֆիլմերից, որոնցից են «Բլյուզ եղբայրները» և «Երբ Հարին հանդիպեց Սալիին»: Ամերիկուհին նաև 4 վեպ և 3 հուշագրություն է հեղինակել:











