Դետրոյթի ավտոսրահի շրջանակում հայտնի է դարձել տարվա լավագույն հյուսիսամերիկյան ավտոմեքենան (լուսանկարներ)

14:54 • 11.01.17

ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում անցկացվող միջազգային ավտոշոուի ժամանակ «Տարվա լավագույն հյուսիսամերիկյան ավտոմեքենա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Chevrolet Bolt էլեկտրամոբիլը:

Automotive News-ի հաղորդմամբ` լավագույն մոդելներն ընտրվել են նաև երկու այլ անվանակարգերում. լավագույն պիկապ է ճանաչվել Honda Ridgeline-ը, իսկ լավագույն ամենագնաց` Chrysler Pacifica մոդելը:

Նշվում է, որ հաղթողներին ընտրել է հեղինակավոր 57 ավտոլրագրողներից կազմված ժյուրին, որը գնահատել է մրցույթի մասնակիցների տեխնոլոգիականությունը, անվտանգությունը, դիզայնը, արժեքն ու այլ չափանիշներ:

Հիշեցնենք, որ Դետրոյթի միջազգային ավտոմոբիլային շոուի ժամանակ Hyundai Motor ընկերությունը ներկայացրել է երեք նորագույն էկոլոգիական մոդել:

Chevrolet Bolt

 

Honda Ridgeline

 

Chrysler Pacifica

 

 

 

Դետրոյթի ավտոսրահի շրջանակում հայտնի է դարձել տարվա լավագույն հյուսիսամերիկյան ավտոմեքենան (լուսանկարներ)