Համացանցում ցուցադրել են առաջին iPhone-ի նախատիպը (տեսանյութ)

23:32 • 11.01.17

Համացանցում տեսանյութ են տեղադրել, որում ցուցադրվում են առաջին iPhone-ի երկու նախատիպերը` տարբեր օպերացիոն համակարգերով:

Ինչպես ներկայացնում է The Verge-ը, առաջին սարքավորումը պտտվող շրջանակով ինտերֆեյս ունի, որը նման է iPod նվագարկիչի շրջանակին: Երկրորդ սարքավորումը լակոնիկ ինտերֆեյս ունի` էկրանի վրա գտնվող հասարակ կապույտ ստեղներով:

Բլոգերի խոսքով` հենց երկրորդ սարքավորումն է ցուցադրում Apple-ի ապագա սմարթֆոններում տեղ գտած iOS օպերացիոն համակարգի նախատիպը:

Ենթադրվում է, որ օպերացիոն համակարգի առաջին տարբերակը չափազանց բարդ են համարել, ինչի պատճառով որոշել են ընտրել առավել հեշտ տարբերակը:

 

 

Համացանցում ցուցադրել են առաջին iPhone-ի նախատիպը (տեսանյութ)