Կապիկների նոր տեսակն անվանել են «Աստղային պատերազմների» հերոսի պատվին
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Չինաստանի հարավարևմտյան անտառներում բնակվող գիբբոնների (մարդակերպների խմբին պատկանող կապիկ) տեսակը մինչ օրս անհայտ է եղել գիտությանը: Արդյունքում այս կենդանատեսակը որոշել են անվանել «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հերոսներից մեկի` Լյուկ Սքայուոքերի պատվին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, մասնագետները պարզել են, որ այս կենդանին բավականին շատ տարբերություններ ունի իր ամենամոտ ցեղակիցների հետ, այդ իսկ պատճառով ինքնուրույն տեսակ են ճանաչվել:
Կենդանաբաններն ուսումնասիրության ընթացքում եկել են այն եզրահանգման, որ իրենց հայտնաբերած գիբբոնների տեսակը նման է Ասիայի ջունգլիներում բնակվող տեսակին, սակայն տվյալ կապիկները նրանցից տարբերվում են մորուքի բացակայությամբ:
Ընդհանուր առմամբ, գիտնականների գնահատումներով` Չինաստանում գիբբոնների շուրջ 200 նոր տեսակ է բնակվում:










