Փորձագետները հրապարակել են գերհզոր սմարթֆոնների տասնյակը

23:10 • 11.01.17

Տեխնոլոգիայի ոլորտի փորձագետները կազմել են 2016 թվականի 10 հզորագույն սմարթֆոնների ցանկը: Առաջին տեղում հայտնվել է Apple-ի iPhone 7 Plus առաջատար սմարթֆոնը:


Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է վերջինիս հետ միասին ներկայացված iPhone 7 մոդելը: Առաջատար եռյակը եզրափակում է OnePlus 3T չինական գաջեթը:

Առաջատար տասնյակում հայտնվել են այնպիսի սմարթֆոններ, ինչպիսիք են  LeEco Le Pro3, Moto Z, OnePlus3, Xiaomi Mi 5s, Asus Zenfone 3, Xiaomi Mi 5s Plus և ZTE AXON 7 մոդելները:

Վարկանշային ցանկը կազմելիս հաշվի են առնվել պրոցեսորի հզորությունը, օպերատիվ հիշողության արագությունը և այլ չափորոշիչ հատկություններ:

 



 

 

 

Փորձագետները հրապարակել են գերհզոր սմարթֆոնների տասնյակը