Մայրիկի արյան ճնշումը կարող է ազդել ապագա երեխայի սեռի վրա. հետազոտություն
Գիտնականները պնդում են, որ ապագա մայրիկի արյան ճնշումը կարող է ազդել երեխայի սեռի վրա:
Ինչպես հայտնում է The Independent-ը, նոր գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ արյան ցածր ճնշում ունեցող կանայք հակված են աղջիկ ունենալուն, իսկ բարձր ճնշում ունեցողները` տղա:
Դեռևս պարզ չէ, թե արդյոք հնարավոր է այս կամ այն սեռի երեխա ունենալ նախապես կարգավորելով արյան ճնշումը` ըստ ցանկության:
Հետազոտությանը մասնակցած գիտնականներից մեկը` Տորոնտոյի հիվանդանոցում աշխատող էնդոկրինոլոգ Ռավի Ռեթնակարանը նշում է, որ իրենց կատարած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հղիությունից առաջ կնոջ մոտ գրանցվող արյան ճնշումը նախկինում որպես կանխորոշիչ գործոն չի դիտարկվել ապագա երեխայի սեռի որոշման հարցում:
Գիտնականները փորձն իրականացրել են Չինաստանի Լյույան քաղաքում բնակվող կանանց շրջանում, որոնք մտադիր էին հղիանալ: Հաշվի առնելով նրանց արյան ճնշումը, տարիքը, կլիմայական պայմանները, խոլեստերինի մակարդակն ու մի շարք այլ գործոններ, գիտնականները կանխատեսում են, որ 1411 կանանցից 739-ը տղա երեխա է ունենալու, իսկ 672-ը` աղջիկ:










