Հայտնի են 2016 թվականի ամենավաճառված ավտոմեքենաները՝ ըստ Focus2move-ի

16:48 • 12.01.17

Focus2move վերլուծական պորտալը հրապարակել է 2016 թվականի ամենավաճառված միջին չափի ավտոմեքենաների վարկանիշը, որի առաջին տեղը զբաղեցրել է Toyota Camry ավտոմեքենան:

Պորտալի հաղորդմամբ` վերլուծաբանները վարկանիշից բացառել են քրոսովերներն ու մինիվենները` ուշադրությունը կենտրոնացնելով սեդանների, հեթչբեքերի և կուպեների վրա:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Honda Accord-ը, իսկ երրորդը` Volkswagen Lavida ավտոմեքենան: Չորրորդ և հինգերորդ տեղերում հայտնվել են Volkswagen Passat և Hyundai Sonata ավտոմեքենաները՝ համապատասխանաբար:

Նշվում է, որ Toyota Camry-ն վերջին 10 տարիների ընթացքում գլխավորում է ուղևորատար ավտոմեքենաների ցանկը:

Toyota Camry

 

Honda Accord

 

Volkswagen Lavida

 

 Volkswagen Passat

 

Hyundai Sonata

Հայտնի են 2016 թվականի ամենավաճառված ավտոմեքենաները՝ ըստ Focus2move-ի