HTC-ն ներկայացրել է U Ultra և U Play սմարթֆոնները (լուսանկարներ)
HTC ընկերությունը ներկայացրել է երկու նոր սմարթֆոն` U Ultra և U Play, որոնք ստացել են նոր դիզայն, ինչպես նաև` արհեստական բանականություն:
NDTV-ի հաղորդմամբ`նորույթները հագեցած են ծանուցումների արտապատկերման և կարևոր հավելվածների հասանելիության համար նախատեսված լրացուցիչ դիսփլեյով:
Աղբյուրը հայտնում է, որ վիրտուալ օգնականը, որով հագեցած են նոր սմարթֆոնները, կոչվում է HTC Sense Companion: Այն կարող է հուշել, թե երբ սարքը մարտկոցի 100 տոկոսանոց լիցքավորման կարիք ունի, երբ է անհրաժեշտ խնայել լիցքը և անջատել ամենածանրաբեռող հավելվածները, և այլ օգտակար տեղեկություններ:
Նշվում է, որ վիրտուալ օգնականը կարող է պատմել եղանակի մասին, խորհուրդ տալ ամենահարմար ռեստորանը, և այլն:















