10 լեզու, որ հեշտ է սովորել անգլերենի իմացության պարագայում

21:19 • 12.01.17

Անգլերենի իմացությունը հնարավորություն է ընձեռում այցելել աշխարհի գրեթե յուրաքանչյուր երկիր և հանգիստ լինել այն առումով, որ քեզ այնտեղ կհասկանան: Սակայն եթե ցանկանում եք հասկանալ այս կամ այն ժողովրդի մշակույթն ու մտածելակերպը, ուղղակի անհրաժեշտ է իմանալ հենց այդ լեզուն:

Ինչպես գրում է AdMe.ru-ն, այս հարցում ևս օգնության է հասնում անգլերենի իմացությունը: Կան լեզուներ, որոնք յուրացնելն այնքան էլ բարդ չէ, որքան կարող է առաջին հայացքից թվալ: Իսկ անգլերենի իմացության դեպքում այդ գործընթացն ավելի է հեշտանում: Ահա այն լեզուները, որոնք հեշտ է սովորել, եթե տիրապետում ես անգլերենի:

1.Ֆրանսերեն

Համարվում է, որ անգլերենում ավելի քան 10 000 փոխառություն կա ֆրանսերենից, իսկ ֆրանսիացիներն իրենք հազվադեպ են բառեր փոխառում այլ լեզուներից:

2.Իտալերեն

Իտալական երաժշտական տերմինները տարածված են բազմաթիվ լեզուներում, ինչը կարելի է ասել նաև խոհարարական արվեստի մասին:

3.Իսպաներեն

Հնդեվրոպական լեզվաընտանիքի հռոմեական լեզուներին պատկանող ևս մեկ լեզու, որով խոսում են Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայի որոշ երկրներում:

4.Պորտուգալերեն

Այն աշխարհում 5-րդ ամենատարածված լեզուն է և բավականին շատ նմանություններ ունի իսպաներենի հետ, սակայն երբեմն հակասություններ էլ են հանդիպում: Խոսքը միևնույն բառի մասին է, որը ամբողջովին տարբեր իմաստներ ունի այս երկու լեզվում:

5.Էսպերանտո

Լև Տոլստոյը ժամանակին գրել էր, որ հաշված ժամերի ընթացքում կարելի է յուրացնել այս լեզվի քերականությունը. մեկ արմատից կարելի է ավելի քան 50 տարբեր բառեր կազմել:

6.Նորվեգերեն

«Վիկինգների լեզուն» Հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական խմբի կազմում է: Այս լեզվի քերականությունը բավականին մոտ է անգլերենին:

7.Շվեդերեն

Շվեդերենի քերականությունը ևս նման է անգլիականին, սակայն կան որոշակի բարդություններ: Առաջին հերթին դա հնչյունաբանությունն է:

8.Ֆրիզերեն

Այն սովորելու համար ամենահեշտ լեզուներից մեկն է աշխարհում, որին հոգեհարազատ է հին անգլերենը: Այս լեզվով ընդամենը կես միլիոն մարդ է խոսում: Այն Ֆրիսլանդիայի` Գերմանիայի և ՆԻդերլանդների տարածքում բնակվող պատմական էթնիկ փոքրամասնության մայրենի լեզուն է:

9.Հոլանդերեն

Հոլանդերեն և անգլերեն բառերի կազմությունն ու նշանակությունը բավականին մոտ են իրար: Անգլերենի հիման վրա այն սովորելը պարզապես շատ հեշտ է:

10.Աֆրիկաանս

Պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբին: Այն Հարավաֆրիկյան Հանրապետության և Նամիբիայի պետական լեզուներից մեկն է, որի բառապաշարը հիմնված է հոլանդերենի և ֆրանսերենից վերցված բազմաթիվ փոխառությունների վրա:

 

 

10 լեզու, որ հեշտ է սովորել անգլերենի իմացության պարագայում