L’Oréal-ը մազերի որակը ստուգող «խելացի» սանր է ստեղծել (տեսանյութ)
Կոսմետիկ միջոցների և մաշկի խնամքի պարագաների արտադրությամբ զբաղվող L’Oréal ընկերությունը Kerastase և Withings բրենդների հետ համագործակցության շրջանակում «խելացի» սանր է ստեղծել:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, տեխնոլոգիապես առաջադեմ սանրը ստուգում է այն օգտագործողի մազերի որակը, պարզում դրանց՝ նորմայից ավելի յուղոտ կամ չոր լինելը:
Հետաքրքրական է, որ ստացված տեղեկությունը սանրն ուղարկում է սմարթֆոնում ներբեռնված հատուկ հավելվածին:
Hair Coach անվանումը ստացած ուշագրավ նորույթը ներկայացվել է Լաս Վեգասում՝ CES տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում:
Հայտնի է, որ Hair Coach-ը, որի գինը 200 դոլար է, վաճառքում կհայտնվի 2017թ. կեսերից:











