Umer. Ռուսաստանում թաղման կազմակերպման համար նախատեսված հավելված է ստեղծվել

15:03 • 12.01.17

Яндекс.Погода ծառայության ղեկավար Դմիտրի Գերանինը Facebook-ում հայտնել է թաղման արարողությունների կազմակերպմամբ զբաղվող Umer հավելվածի թողարկման մասին:

Նախագծի կայքում հաղորդվում է, որ ծառայության նպատակը հարազատների մահից տառապող և թաղման արարողության վերաբերյալ հարցեր կամ դժվարություններ ունեցող մարդկանց աջակցություն ցուցաբերելն ու թաղումը կազմակերպելն է:

«Մենք չենք օգնի ձեզ վերապրել կորուստը, սակայն կպատմենք, թե ինչ փաստաթղթեր պետք է հավաքեք, և կառաջարկենք թաղման կամ դիակիզման լավ տարբերակ», - ասվում է նկարագրությունում:

Lenta.ru-ի հաղորդմամբ` ծառայության միջոցով հնարավոր կլինի ընտրել գերեզմանոցը, դագաղի տեսակը, ցակկապատն ու տապանաքարը: Umer-ը նաև կհայտնի բոլոր ծառայությունների մոտավոր արժեքը:

Նշվում է, որ նորույթը շուտով կհայտնվի բջջային հավելվածների խանութներում:

Umer. Ռուսաստանում թաղման կազմակերպման համար նախատեսված հավելված է ստեղծվել